Միջազգային եվրոպական շարժումը ողջունում է հետխորհրդային չճանաչված երկրները եվրոպական ծրագրերում ներգրավելու ԵՄ քաղաքականությունը

2011թ. հոկտեմբերի 20-21-ը Երևանում տեղի է ունեցել Միջազգային եվրոպական շարժման ամենամյա կոնգրեսը, որն այս անգամ կրել է «Խթանելով քաղաքացիական հասարակության դերը հետագա եվրոպական ինտեգրացիայի գործընթացում Արևելյան գործընկերության երկրներում» անունը: Եվրոպական շարժման բարձրաստիճան պաշտոնյաների և անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած աշխատանքային խմբերում քննարկվել են քաղաքացիական հասարակությանը ԵՄ օժանդակության զարգացման, ազգային ռեֆորմների, վիզաների դյուրացման հարցեր: Երեք աշխատանքային խմբերի […]