wordpress themes.

ARTSAKH PATH PROJECT/ ԱՐՑԱԽ ՈՒՂԻ ԾՐԱԳԻՐ

Armenian British Connect (ABC) NGO established its branch in Stepanakert and will implement “Artsakh Path” project for youth. ABC’s Stepanakert office will be involved in a number of activities vital for the NKR development, like designing and implementing projects in the sphere of corporate social responsibility, developing project proposals and contributing to capacity building of NGOs in Artsakh. The ABC Stepanakert branch will also serve as an information and resource centre providing educational and professional counseling and placement services, as well as free language courses for Artsakh’s society. 
 
AEG Service Ltd (www.aegservice.am) will provide 16 mln AMD (approx. 44 000 USD) for the implementation of the abovementioned project as developed by ABC. The project will be carried out in 2011. 
 
On February 15-17, 2011  members of the organization were visiting Artsakh.
 
The project manager is Hayk Khanumyan,  chairman of  European Movement in Artsakh (EMA). EMA is also involved in Artsakh Path project. 

“Էյ-Բի-Սի” կրթական հասարակական կազմակերպությունը գրասենյակ է բացել Ստեփանակերտում և իրականացնելու է “Արցախ ուղի” ծրագիրը: Գրասենյակը լինելու է ռեսուրս կենտրոն, արցախցի երիտասարդների համար այստեղ անվճար խորհրդատվություններ են կազմակերպվելու միջազգային կրթական հաստատությունների, կրթաթոշակների մասին, անցկացվելու են անգլերենի անվճար դասընթացներ, կազմակերպվելու են թեմատիկ դպրոցներ, վերապատրաստման դասընթացներ, ինտելեկտուալ խաղեր և քննարկումներ: Գլխավոր նպատակը` տեսանելի դարձնել Արցախը միջազգային կրթական ասպարեզում և միջազգային քաղաքացիական սեկտորում:

 
Ծրագիրն իրականացվում է “Արցախէներգո” և “Արցախգազ” ընկերությունների կառավարումը ստանձնած AEG Service-ի տրամադրված 16 միլիոն դրամ դրամաշնորհով:
 
2011թ. փետրվարի 15-17-ը Ստեփանակերտում էին գտնվում կազմակերպության խորհրդի մի խումբ անդամներ` գրասենյակի բացման և դասախոսություններ կարդալու համար: Ըստ կազմակերպության խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանի` Ստեփանակերտում գրասենյակ բացելու միտքը ծնվել է 2010թ. ապրիլին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և “Էյ-Բի-Սի” ԿՀԿ-ի խորհրդի անդամների հանդիպման ժամանակ, երբ ցանկություն առաջացավ այն գործունեությունը, որ իրականացվում է Երևանում նաև Արցախ տեղափոխել: “Մեր կազմակերպությունը արտասահմանյան լավագույն բուհերում սովորած ուսանողների և երիտասարդ մասնագետների միություն է, որն օգտագործում է իր ներուժը բազմազան ծրագրերի իրականացման համար, որոնց գլխավոր նպատակը Հայաստանի տարաբնույթ զարգացումն է: Երբ եկանք Արցախ, տեսանք, որ նմանատիպ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը նաև այստեղ կա և հասկացանք, որ Հայաստանի զարգացումը սկսում է Արցախի զարգացումից”,-նշեց Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Հայկ Հարությունյանը:
 
“Քանի որ Հայաստանի և Արցախի զարգացումն անժամկետ է, հետևաբար մեր գործունեությունը ևս ժամկետ չունի”,- նշեց կազմակերպության խորհրդի անդամ, Հայ-Բրիտանական գործարարության պալատի հիմնադիրներից Արթուր Դանիելյանը:
 
Խորհրդի մյուս անդամի, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, Ամերիկյան շրջանավարտների միության գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանի համար գրասենյակի բացումը կրկնակի նշանակալից է, քանզի Էյ-Բի-Սի ստեփանակերտյան գրասենյակում է գործելու նաև Խ.Գևորգյանի հիմնադրած ”Արմակադ” գիտական ցանցի արցախյան մասնաճյուղը: Երիտասարդ գիտնականը կարևորեց միջազգային գիտական ցանցերին անդամագրվելը և ակտիվություն ցուցաբերելը: “Հարկավոր է Արցախից անընդհատ դիմել հայտնի համալսարաններ, նույնսիկ եթե կրթաթոշակ չի տրվում: Եթե 3 տարի շարունակ, օրինակ, Հարվարդի համալսարանը ստանա հարյուրավոր դիմումներ Արցախից, ապա վստահ եմ, որ համալսարանն ինքը կդիմի հայկական սփյուռքին, ասելով` տեսեք մենք տարեկան հարյուրավոր դիմումներ ենք ստանում, հետևաբար 10 կրթաթոշակի հնարավորություն ստեղծեք արցախցի ուսանողների համար”,-նշեց նա` կարևորելով նաև Արցախում կազմակերպվող գիտական և կրթական միջոցառումների մասին ինֆորմացիայի տարածումը միջազգային գիտական ցանցերով, ինչը դրսում Արցախին ճանաչելի կդարձնի որպես գիտական ռեսուրս տվող պետություն, այլ ոչ թե հակամարտության կողմ:
 
“Արցախ ուղի” ծրագիրը ղեկավարում է  “Արցախի եվրոպական շարժում” ՀԿ նախագահ Հայկ Խանումյանը, կազմակերպությունը նույնպես ներգրավված է ծրագրի մեջ  և հնարավորություն ունի օգտվել կահավորված գրասենյակից, կոնֆերանս սրահից, համակարգչային և այլ տեխնիկայից: Այս ամենը հասանելի է լինելու նաև այլ հասարակական կազմակերպությունների համար: Ծրագիրը գործելու է 2011թ. ընթացքում:

Вы можете оставить комментарий, или ссылку на Ваш сайт.

Оставить комментарий