wordpress themes.

Եռամսյա դասընթաց. “Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն”

european_movement_in_artsakh

2011թ. մարտից մայիս ամիսներին “Արցախի եվրոպական շարժման” գրասենյակում ընթացավ “Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն” թեմայով եռամսյա դասընթացը:

Արցախյան համալսարանների երեսուն ուսանող ունկնդրեցին դասախոսություններ տարբեր թեմաներով: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ դասախոսությունների շարք կարդաց ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար, ԼՂՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Մասիս Մայիլյանը,   անվտանգության թեմաներով դասախոսություններով հանդես եկավ տեխնիկական գիտությունների թեկնածու Հրաչյա Արզումանյանը, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Հարությունյանի դասախոսության թեման միջազգային կազմակերպություններն էին: “Արցախի եվրոպական շարժման” նախագահ Հայկ Խանումյանն ուսանողներին տեղեկացրեց Եվրամիության պատմության մասին: Խանումյանը դասավանդում էր նաև “Դիվանագիտության հիմունքներ” առարկան:

Вы можете оставить комментарий, или ссылку на Ваш сайт.

Оставить комментарий