wordpress themes.

Ամառային ճամբար պատանիների համար-2011

camp

2011թ. օգոստոսի 8-15-ը Արցախի տարբեր շրջանների 14 դպրոցականներ մասնակցեցին Շուշիում և Երևանում կայացած ամառային դպրոցին: Դպրոցի նախաձեռնողն ու ֆինանսավորողը Ռալֆ Յիրիկյանն էր իր թիմի հետ: Դպրոցի կազմակերպմանն ու անցկացմանն օգնել են ջոկատավարներ Ասադուր Կարվանյանը և Շանթ Մելքոնյանը Բեյրութից, Տաթև Չախչախյանը և Վաչագան Ղռաթյանը Երևանից:

Դպրոցի մասնակիցները հանդիպել են Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հետ, ով աշակերտներին պատմել է արցախյան շարժման սկզբնավորման և ընթացքի, ինքնապաշտպանական ուժերի ու բանակի կազմավորման և կայացման մասին: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի քարոզչական կենտրոնի ղեկավար Կարեն Ապրեսյանն էլ աշակերտների հետ զրուցել է հոգևոր թեմաներով: Ստեփանակերտի Զոհված ազատամարտիկների թանգարան այցելության ժամանակ թանգարանի հիմնադիր և Զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Գալյա Առստամյանը դպրոցականներին ներկայացրել է թանգարանի ցուցանմուշները, խոսել պատերազմական շրջանի դրվագներից:
Ամառային դպրոցի վերջին երեք օրերը դպրոցականներն անցկացրել են Երևանում:

Վիվասել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նրանց հետ հանդիպման ժամանակ խոսել է հաջողության հասնելու, հայրենիքը սիրելու և զարգացնելու իր տեսլականի մասին:

Ամառային դպրոցի ծրագրի մեջ էր մտնում նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը նվիրված եռօրյա միջոցառումներին մասնակցելը, քանզի Թումոն նախատեսում է առաջիկայում համագործակցել Հայաստանի մարզերի ու Արցախի հետ: Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների յուրատեսակ կրթական կենտրոն է բոլոր այն պատանիների համար, ովքեր հետաքրքրություն ունեն արվեստի և տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ:

Շուշիում և Երևանում դպրոցականներն ունեցել են հագեցած առօրյա` այցելելով թանգարաններ և պատմամշակութային հուշարձաններ:

 

 

 

Вы можете оставить комментарий, или ссылку на Ваш сайт.

Оставить комментарий