camp

Ամառային ճամբար պատանիների համար-2011

2011թ. օգոստոսի 8-15-ը Արցախի տարբեր շրջանների 14 դպրոցականներ մասնակցեցին Շուշիում և Երևանում կայացած ամառային դպրոցին: Դպրոցի նախաձեռնողն ու ֆինանսավորողը Ռալֆ Յիրիկյանն էր իր թիմի հետ: Դպրոցի կազմակերպմանն ու անցկացմանն օգնել են ջոկատավարներ Ասադուր Կարվանյանը և Շանթ Մելքոնյանը Բեյրութից, Տաթև Չախչախյանը և Վաչագան Ղռաթյանը Երևանից: more»

european_movement_in_artsakh

Եռամսյա դասընթաց. “Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն”

2011թ. մարտից մայիս ամիսներին “Արցախի եվրոպական շարժման” գրասենյակում ընթացավ “Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն” թեմայով եռամսյա դասընթացը: more»

european-film-month

Եվրոպական ֆիլմերի միամսյակ Ստեփանակերտում

2011թ. փետրվարից Արցախի եվրոպական շարժման նախաձեռնությամբ Ստեփանակերտում մեկնարկել է Եվրոպական կինոյի միամսյակը, որի նպատակը տարբեր տարիներին հեղինակավոր կինոփառատոներում աչքի ընկած ֆիլմերը արցախյան հանդիսատեսին ներկայացնելն է: Ֆիլմերը ցուցադրվում են առանց թարգմանության: more»

Արցախի եվրոպական շարժման հայտարարությունը Արցախի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների եվրոպական արձագանքների մասին

Արցախի եվրոպական շարժման նպատակներից մեկն էլ եվրոպական արժեքների տարածումն է Արցախում: Մեր կողմից կազմակերպվող տարբեր դասախոսությունների, հանդիպումների ընթացքում,  խոսելով Եվրամիության նպատակների մասին, մենք հատկապես շեշտում ենք, որ նա աջակցում է ժողովրդավարության տարածմանն ու ամրապնդմանը, ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը: Սակայն Արցախի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հայտարարությունից հետո շատ դժվար կլինի Արցախի հասարակությանը համոզել, որ ԵՄ-ը աջակցում է ժողովրդավարական պրոցեսներին: Մեզ համար անհասկանալի է ԵՄ կողմից Արցախի ժողովրդի  ընտրության իրավունքը չճանաչելը` հղում կատարելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չճանաչվածության վրա:

more»

ARTSAKH PATH PROJECT/ ԱՐՑԱԽ ՈՒՂԻ ԾՐԱԳԻՐ

Armenian British Connect (ABC) NGO established its branch in Stepanakert and will implement “Artsakh Path” project for youth. ABC’s Stepanakert office will be involved in a number of activities vital for the NKR development, like designing and implementing projects in the sphere of corporate social responsibility, developing project proposals and contributing to capacity building of NGOs in Artsakh. The ABC Stepanakert branch will also serve as an information and resource centre providing educational and professional counseling and placement services, as well as free language courses for Artsakh’s society. 
 
AEG Service Ltd (www.aegservice.am) will provide 16 mln AMD (approx. 44 000 USD) for the implementation of the abovementioned project as developed by ABC. The project will be carried out in 2011. 
 
On February 15-17, 2011  members of the organization were visiting Artsakh.
 
The project manager is Hayk Khanumyan,  chairman of  European Movement in Artsakh (EMA). EMA is also involved in Artsakh Path project.  more»